Քոբուլեթի և Բաթումի ամենօրյա ավտոբուսային փոխադրում

 

ԳԼԽԱՎՈՐ

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՔԱՐՏԵԶ

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

 

KOBULETI SUMMER 2016

Ամառային ամենաթեժ տուրերը դեպի Սև ծովի ափ

Ավտոբուսի տոմսերի վաճառք

Տոմսերի վաճառք, տեղեկությունների տրամադրում GoKobuleti.com կայքի միջոցով և հեռախոսազանգով: Օնլայն ծառայությունների պայմաններ

Ավտոբուսի տոմսերի վաճառք և տեղեկությունների տրամադրում

Երևանից դեպի Քոբուլեթի և Բաթումի ավտոբուսի տոմսերի վաճառքը իրականացվում է համապատասխան ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների կողմից: GoKobuleti.com կայքում և կայքը սպասարկող տեղեկատվական կենտրոնի կողմից տրամադրվում են ուղևորափոխադրման և զբոսաշրջային ծառայությունների մասին տեղեկություններ (օնլայն և հեռախոսով):

Ավտոբուսի տոմսը վերադարձի ենթակա է առավելագույնը 2 օր առաջ մեկնման օրից: Տոմսերի վերադարձի համար նախատեսված է 25% տուգանային վճար: Ավտոբուսով ուղևորության օրերը հնարավոր է փոփոխել առավելագույնը մինչև 4 օր առաջ մինչև մեկնման օրվանից:

Ողևորության հաշվառում և ուղեբեռ

Ուղևորության համար հաշվառումը կատարվում է 1 ժամ առաջ Այն վայրում, որտեղ կնշվի տոմսը գնելու պահին:

Ուղևորության համար անվճար թույլատրելի ուղեբեռի քաշը՝ 30 կգ: Յուրաքանչյուր հավելյալ 1կգ ուղեբեռի վճարը՝ 500 դր:

Ուղևորափոխադրումներն իրականացվում են բարձրակարգ տուրիստական ավտոբուսներով՝ NeoPlan, Mercedes, Scania, Yutong, Higer 29-ից մինչև 65 նստատեղերով: Փոխադրումները հնարավոր է իրականացվեն նաև այլ մակնիշի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, միկրոավտոբուս)

Սահմանային անցակետեր

Սահմանային անցակետերում ուղեբեռի, անձնագրերի հետ կապված խնդիրների դեպքում փոխադրող ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Ավտոբուսները սպասարկվում են 2 վարորդներով՝ ապահովելով անվտանգ և արագ ուղևորափոխադրում Երևանից դեպի Քոբուլեթի և Բաթումի:

Հրաժարում պարտավորություններից

GoKobuleti.am կայքը սպասարկող տուրիստական ինֆորմացիոն կենտրոնը պատասխանատվություն չի կրում ուղևորափոխադրման ծառայությունների հետ անմիջականորեն կապված որակի, փոխադրման տևողության, սպասարկող վարորդների և անձնակազմի, մեկնման և վերադարձի ժամանակային հանգամանքների համար:

GoKobuleti.com կայքը տրամադրում է տեղեկություններ ավտոբուսային փոխադրումների, հյուրանոցային համարների ամրագրման և այլ ծառայությունների մասին:

***

Որոշ ծառայություններ (օրինակ՝ հյուրանոցների օնլայն ամրագրման արժեքները) կարող են ներկայացված լինել այլ արտարժույթով, որի համար GoKobuleti.am կայքը պատասխանատվություն չի կրում, քանի որ դրանք ներդրված են կայքում և ցուցադրվում են ավտոմատ՝ ըստ օնլայն ծառայություններ մատուցող կայքի պայմանների, որը դուրս է GoKobuleti.com-ի վերահսկողությունից:

Ավտաբուսի տոմսերի գներ

Ուղևորություն

Արժեք / դրամ մեծահասակներ

Արժեքը երեխաների համար (4-12 տարեկան) / դրամ

Երևան Քոբուլեթի

միակողմանի ուղղություն

10.000

9000

Երևան Քոբուլեթի

երկկողմանի ուղղություն

18.000

15.000

Երևան Բաթումի

միակողմանի ուղղություն

10.000

9000

Երևան Բաթումի

երկկողմանի ուղղություն

18.000

15.000

Տոմսերի նախնական պատվեր

Ավտոբուսի տոմսերի նախնական պատվերը (հեռախոսով) պահպանվում է 3-4 ժամ, որից հետո պահված տեղերը ենթակա են վաճառքի:

Ոորտեղից են մեկնում ավտոբուսները

Ավտոբուսները Երևանից շարժվում են ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄՈՏԻՑ ժամը 20 00-ին կամ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտից 20 00-ին: Մեկնելու համար հարկավոր է նախապես ձեռք բերված ուղևորային տոմսով ժամանել ավտոբուսի կայարան մեկնելուց 1 ժամ առաջ:

Ավտոբուսները Քոբուլեթիից և Բաթումիից շարժվում են 20 00-ին:

Քոբուլեթիից՝ քաղաքապետարանի մոտից 20 00

Բաթումիից՝ կենտրոնական ավտոկայանից 20 00


Այլ մանրամասների համար կարող եք կապվել մեր օպերատորներին և ստանալ սպառիչ պատասխաններ հեռախոսով՝

ՀԵՌ.՝ (010) 204002. (099) 994005. (077) 994014. (055) 446004

Հասցե՝ Վրացական 16 / Վրացական և Կոմիտաս փողոցների խաչմերուկ

Booking.com

ԳԼԽԱՎՈՐ

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՔԱՐՏԵԶ

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Go Kobuleti © 2013-2016 Project by NeoMedia

Ուղևորություն ավտոբուսով դեպի Բաթումի և Քոբուլեթի

Ինֆորմացիոն ծառայությունները մատուցվում են «Նեոթրավել» տուրիստական կենտրոնի կողմից

Հասցե՝ Ք. Երևան, Վրացական 16: Հեռ.՝ (010) 20-40-02